Рубрика: 2017, Հայենագիտություն և Բնագիտություն, Ձմեռային ճամբարի, Ռուսերեն, Uncategorized

Անցած դասեր

բնագիտություն-Շներ,Բնագիտություն։Ծաղիկի կառուցվածք և Ծաղիկի փոշոտման պրոցեսը

Ռուսերեն-Какого чудо я ожедаю,Самая старая игрушка в нашем доме.Домашняя задания (Русский Яз.)

Մայրենի-Մայրենի։Ձմեռային նախագծեր

Рубрика: 2016, Հայենագիտություն և Բնագիտություն, Uncategorized

Ջերմային էներգիայի աղբյուրները

Ց անկացած ջերմային երևույթի ժամանակ մար­
մինները ստանում կամ տալիս են որոշակի
քանակությամբ ջերմային էներգիա՝ ջերմություն։
Ջերմությունը կյանքի անհրաժեշտ պայմաններից է։
Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է։ Դուք գի­
տեք, որ արեգակնային էներգիան անհրաժեշտ է բույ­
սերի սնման համար։ Այդ էներգիայի շնորհիվ է, որ բույ­
սերն իրականացնում են լուսասինթեզ և ջրից ու ած­
խաթթու գազից ստանում իրենց անհրաժեշտ նյութեր։
Արեգակը նաև ճառագայթում է ջերմային էներգիա:
Արեգակն ու Երկիրն իրարից անջատված են դատարկ
տարածությունով, սակայն դա չի խանգարում, որ Արե­
գակի ջերմությունը հասնի Երկիր: Արեգակի ջերմային
էներգիան տեղափոխվում է ճառագայթմամբ:
Մարդը տարբեր նպատակներով ջերմություն ստա­
նալու համար օգտագործում է այնպիսի վառելանյու­
թեր, ինչպիսիք են նավթը, բնական գազը, քարածու­
խը, տորֆը, փայտը և այլն։ Ջերմային էներգիայի այս
աղբյուրներն առաջացել են հազարամյակների ըն­
թացքում մեռած կենդանի օրգանիզմների և նրանց
արգասիքների քայքայումից: Դրանց պաշարները
գտնվում են Երկրի ընդերքում և բնականաբար սահ­
մանափակ են: Ջերմային էներգիայի այս աղբյուրնե­
րից օգտվելիս դրանց այրման ընթացքում առաջանում
են վնասակար գազեր, մոխիր, մուր, որոնք, անցնելով
մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում
կենդանի օրգանիզմների համար: Այս վառելանյու­
թերից բնապահպանական առումով համեմատաբար
մաքուր է բնական գազը: Այն օգտագործվում է տար­
բեր նպատակներով՝ բնակարանների տաքացման
համար, գազօջախների, ավտոմեքենաների, ջերմա­
էլեկտրակայանների աշխատանքի համար:

Рубрика: 2016, Հայենագիտություն և Բնագիտություն

Երվանդաշատ

imagesCAW4DZ2O untitled

Երվանդաշատ մայրաքաղաքը գտնվել է Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, Արաքս գետի ձախ ափին: Եղել է Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը: Հիմնադրել է Երվանդ Դ թագավորը` մ.թ.ա. III դ. վերջին: Ժամանակագրական առումով Երվանդաշատը Հայաստանի երրորդ մայրաքաղաքն է: Երվանդաշատի հազիվ նշմարվող փլատակներն այսօր գտնվում են Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ: Պահպանվել են պարիսպների և տարբեր շինությունների հետքեր, միջնադարյան 2 եկեղեցիների փլատակներ, խաչքարեր և վիմագիր արձանագրություններ:

Ըստ Մովսես Խորենացու, մայրաքաղաքը Արմավիրից Երվանդաշատ տեղափոխելը պայմանավորված էր Երասխ գետի հունը փոխելու իրողությամբ և ռազմավարական նշանակությամբ: Նոր մայրաքաղաքը հնի համեմատությամբ առավել ջրառատ էր և ուներ ամուր դիրք:

Միջնաբերդը կառուցվել է միակտուր, ապառաժ բլրի վրա: Այն ուներ հսկա որձաքարերով շարված և երկաթե գամերով իրար միացված հաստապատ պարիսպ ու պաշտպանական այլ կառույցներ, ջրամատակարարման հատուկ համակարգ և բազմաթիվ կացարաններ: Պարիսպների պատերի մեջ տեղադրվել են պղնձե դռներ և երկաթե սանդուղքներ, որոնց մեջ թաքնված որոգայթներ են տեղադրվել:

Ախուրյան և Արաքս գետերի միախառնման վայրից աջ, Երվանդ Դ թագավորը մ.թ.ա. III դ. վերջին հիմնադրել է նաև Երվանդակերտ արքունական դաստակերտը, որն իր անառիկությամբ և շքեղ հորինվածքով եզակի կառույց էր:Մինչև IV դ. կեսերը Երվանդաշատը հին Հայաստանի խոշորագույն քաղաքներից էր: Ուներ 50 հազար բնակիչ, զարգացած առևտուր և մշակույթ:

Ըստ Փավստոս Բուզանդի, Երվանդաշատի համար ճակատագրական դարձան IV դ. պարսկական արշավանքները: Պարսից Շապուհ արքայի զորքերը 360-ական թվականներին կործանեցին Երվանդաշատը: Բնակչության մեծ մասը գերեվարվեց, և երբեմնի ծաղկուն մայրաքաղաքը վերածվեց ավատական բերդաքաղաքի:

Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։

Рубрика: 2016, Հայենագիտություն և Բնագիտություն

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ Բնագիտություն

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսր հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսր տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածր: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատներր լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերեները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասր ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը ես բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմր բույսի օրգաններն են:

Բույսն անրնդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի րնթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երեույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերր մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

 

Рубрика: 2016, Հայենագիտություն և Բնագիտություն

ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ. Վան, Արմավիր Հայրենագիտություն

Իր պատմության ընթացքում Հայաստանը տասներկու մայրա­քաղաքներ է ունեցել՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։

Վան — Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, ինչպես հայտնի է, Սարդուրի I արքան հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը:

Քաղաքի հիմնադիր արքայի օրոք Վանի կենտրոնում վեր խոյացող լեռան լանջերին կառուցվում են բազմաթիվ զինանոցներ, պահեստներ, դիտակետեր, իսկ միջնաբերդի ստորոտում՝  հզոր պարիսպ։

Վանի բերդը — Դրանից հետո էլ՝ Երվանդունիների օրոք, Վանը դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր։ Արքայանիստ քաղաքը որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։ Քաղաքի բուռն զարգացումը շարունակվեց նաև Արտաշեսյանների ժամանակ։ Տիգրան Մեծն այստեղ բազմաթիվ արհեստավորներ ու առևտրականներ բնակեցրեց։ Քաղաքը ծաղկում էր ապրում նաև 10-11-րդ դարերում Վասպուրականի Արծրունյաց թագավորության
օրոք։ 19-րդ դարում Վանը Արևմտյան Հայաստանի կարևոր կեն­տրոններից էր, այստեղ հատկապես զարգացած էին արհեստները։ Մեծ համբավ ունեին վանեցի ոսկերիչներն ու արծաթագործները։ Մեծ եղեռնի ժամանակ հայկական Վանը ոչնչացվեց։

Այժմ Վանը գավառական ոչ մեծ քաղաք է ներկայիս Թուրքիայի տարածքում։

Արմավիր — Ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա։ Բլրի գագաթին պա­րիսպների, պալատների, տա­ճարների և այլ շինությունների հետքեր կան։ Դրանք բոլորն ի հայտ են եկել պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի՝ մեր օրերում կատարված պե­ղումների հետևանքով։ Գրեթե երեք մետր բարձրությամբ հողագույն պատերն ու աղյուսաշեն սենյակները վկայում են, որ ժամանակին այստեղ ծաղկուն քաղաք է եղել։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։

Արմավիրը մշակութային ու կրոնական խոշոր կենտրոն էր։ Այստեղ բազմաթիվ մեհյաններ և հեթանոսական այլ սրբավայրեր կային։ Իսկ քաղաքի շրջակայքում Սոսյաց անտառն էր, որի ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ էին անում։ Ք. ա. 3-րդ դարի վերջերին, երբ Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Երվանդաշատը, Արմավիրի դերը նվազեց։

Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ Բայց նրա անունով կա Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և Արմավիր հայաշատ քաղաքը Հյուսիսային Կովկասում։

Рубрика: 2016, Հայենագիտություն և Բնագիտություն

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ․ Մանուել, Տրդատ, Մոմիկ

 

imagesCA80E7ZP

Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճար­տարապետությունը։ Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է տեսնել տարբեր դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններ։

Միջնադարյան ճարտարապետական կառույցները վկայում են, որ դրանք կառուցվել են մեծ փորձ և հմտություն ունեցող բարձրակարգ վարպետների կողմից։ Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էր։ Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտը։ Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի հանգույց, ամեն մի զարդանախշ։

Իսկ ովքե՞ր են կառուցել այս կամ այն կոթողը, ի՞նչ է մեզ հայտնի Հռիփսիմեն ու Զվարթնոցը, Աղթամարն ու Անիի տաճարները կառուցող ճարտարապետների և շինարար- վարպետների մասին։ Իրենց մատյաններում հայ պատմիչները, ցավոք, քիչ տեղեկություններ են հաղորդում այդ հրաշալի կառույցները ստեղծած վարպետների մասին։ Ընդամենը մի քանի տասնյակ անուններ են մեզ հասել։ Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը, Տրդատը, Մոմիկը և ուրիշներ։

Մանուել, Տրդատ, Մոմիկ — Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետ-քանդակագործն էր։ 10-րդ դարի սկզբին, Գագիկ Արծրունի թագավորի օրոք, Ոստան և Աղթամար քաղաքներում նա կառուցում է նավահանգիստներ և պալատներ, տաճարներ ու զբոսավայրեր։ Ոստան քաղաքում նա հիմնադրում է մի շքեղ պալատ, որն ուներ ընդարձակ, նկարազարդ և լուսավոր դահլիճներ, բազմաթիվ սենյակներ, որոնցից հիանալի տեսարաններ էին բացվում դեպի հեռավոր հորիզոնն ու լճի ջրերը։ Մի ընդարձակ պալատ էլ Մանուելը կառուցում է Աղթամարում։

Ոստան քաղաքի պալատը — Ամրոցի գագաթը ծովահայաց է և շատ վայելուչ։ Երբ հողմերից հուզված ալեկոծվում է ծովը, նրա ծաղկաձև ալիքները հաճելի և վայելուչ են երևում, իսկ երբ օդը հստակ է լինում, գրավում է բոլորին’ իր ծավալումը տեսնելու համար։ Որի պատճառով և թագավորը ձեռնարկում է նրա մեջ կառուցել ապարանքներ, սենյակներ և փողոցներ հրաշալի, պատկերավոր և տեսակ-տեսակ հորինվածքով, որը չեմ կարող պատմել։ Պարսպում է նաև ծովակողմը զորավոր վեմերով, հիմքերը դնելով անհնարին խորության մեջ, իսկ պարսպի վերևում, ծովի առջև շինում է մի ճեմադահլիճ’ զարդարված ոսկեզարդ և պես-պես ներկերով, հույժ լուսավոր։ Կազմում է կամարաձև, օդաբեր, զովացնող դռներ, միաժամանակ նաև շողարձակ լուսամուտներ, որոնք արեգակի ծագման և մայրամուտի պահերին փայլատակելով ծովի վրա, դահլիճի սրտի մեջ են գցում իրենց շողերը, և պես-պես գույներով շրջշրջելով դրոշմված պատկերներն ու զանազան հորինվածքները, ապշեցնում են դիտողներին։

Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր օրերը։ Տաճարի պատերը քանդակված են հրաշալի զարդանախշերով:

Աղթամարի տաճարի կառուցումից տասնամյակներ անց Հայաստանի հյուսիսում՝ Բագրատունյաց Անի մայրաքաղաքում, հռչակվեց մեկ ուրիշ մեծ վարպետի՝ Տրդատ ճարտարապետի անունը։ Տրդատի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը երկրաշարժից փլվել էր։ Վիթխարի, ավելի քան 31 մետր տրամագիծ ունեցող գմբեթը վերականգնելու դժվարին և պատվաբեր գործը  հանձնարարվեց Տրդատին։ Այսօր դժվար է ասել, թե ինչպիսի միջոցներ, շինարարական տեխնիկայի ինչ հնարներ կիրառեց Տրդատը գմբեթը վերականգնելիս, բայց մի բան հաստատ է. արդեն հազար տարի տաճարի գմբեթը կանգուն է՝ դիմանալով բոլոր փորձություններին։

untitled

Անիի մայր տաճարը

1001 թ. Տրդատն ավարտեց Անիի Մայր տաճարի կառուցու­մը։ Այնուհետև նա ձեռնամուխ եղավ զվարթնոցատիպ Սուրբ Գրիգոր կամ Գագկաշեն տա­ճարի կառուցմանն Անիում։ Մայրաքաղաքի այդ նշանավոր տաճարը նման էր Զվարթնո­ցին, բայց նույնությամբ չէր կրկնում այն։

Տրդատի ստեղծագործությունն իր որոշակի ազդեցությունն ունեցավ հայ ճարտարապե­տական արվեստի հետագա զարգացման վրա։

14-րդ դդ. հայ ճարտարապետության նշանավոր դեմքերից է Մոմիկը։ Նա Սյունյաց Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էր։ Մոմիկը միաժամանակ նաև քանդակագործ էր և նկարիչ։ Մոմիկի ուշագրավ գործերից են Օրբելյանների ամառային նստավայրում՝ Եղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորա­վանքի երկհարկ դամբարան-եկեղեցին, ինք­նատիպ խաչքարեր և մանրանկարներ։ Իր վերակառուցած Նորավանքում Մոմիկի հիշա­տակը հավերժացնող մի համեստ խաչքար կա։

Рубрика: 2016, Հայենագիտություն և Բնագիտություն
  1. Ինչո՞ւ չի կարելի այրել կենցաղային աղբը։

Որովհետև նրանից կարելի է նրանցից պատռաստել օգտակար  իրեր օրինակ զուքարանի թուղթ

  1. Արագության չափման ի՞նչ միավորներ են ձեզ հայտնի:

Ավտո մեքենա

  1. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը։

կողմնացույցը  ցույց է տալիս որտեղ է հարաֆը և հյուսիսը:

  • Բույսերի բազմացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Գարուն,ամառ:

 

  1. Ի՞նչ տեղի կունենա բույսի հետ, եթե վնասակար միջատները ոչնչացնեն բոլոր տերևները:

Կրապատում

  • Որն է Երկրի <օդային հագուստը>:

Մթնոլորդ

 

  1. Գետերի մեջ թափվող մանր գետակներ:

 

Ծով

8 Կենդանական աշխարհ՝ Ֆաունա, բուսական՝ այգի:

 

  1. Որ գույնի հողերն են համարվում բերրի:

Սև հողը:

  1. Ինչքան հողը հարուստ է սև հող.-ով, այնքան բերրի է