Рубрика: 2017, English

English

It was beautiful Sunday morning. Angelica and Susan went  for walk in the park. Angelica sat on the bench and Susan Sat next to her. In 5 minutes and Susan goes on a dog walk but Angelica read book. Half they look for dog everywhere but not find him when get dark they decide return home when they areive home dog lie in front of the door look at each other laugh.

 

Рубрика: 2017, Ձմեռային ճամբարի, Uncategorized

09.00-09.30` ընդհանուր պարապմունք

09։30-12։30 Աշխատանք ջոկատներում․

  • Գիտագործնական հավաքի նյութերի քննարկումներ, սովորողների դիտարկումների հավաքում, թողարկում` ըստ խմբերի:
  • Նախագծային գործունեություն. ստուգատեսային նյութերի թողարկումներ
  • Առարկայական, տնային-ստուգատեսային փաթեթների քննարկումներ, հրապարակում դասավանդողի բլոգում։
  • Մարզական ստուգատեսի ջոկատային հայտագրումներ։
12.30-13.00` ընդմիջում. սննդի կազմակերպումը որպես ինքնասպասարկում,

13։30-14։30 նկարչական ժամ:

Рубрика: 2017, Ձմեռային ճամբարի, Uncategorized

Հունվարի 17

9:00-9:30-ընդհանուր պարապմունք

09.30-11.00` աշխատանք ուսումնական նախագծային խմբերով

  • Նախագծային գործունեություն
  • Անհատական պլանների լրացում, հրապարակում սովորողների բլոգներում:

11:00-12.30-Մարզական ժամ

12.30-13.00` ընդմիջում. սննդի կազմակերպումը որպես ինքնասպասարկում,ներքին խոհանոցի պատասխանատու

13.30-14.30` Նախագծային գործունեություն, օրվա ամփոփում, ճամբարականների նյութերի հրապարակում ենթակայքո

Рубрика: Uncategorized

Լրացուցիչ աշխատանք

1.Որո՞նք են կոչվում բնական թվեր: Օրինակ 99 34 57 13   0-ից  մեծ ամբողջ թվերը
2.Որո՞նք են կոչվում պարզ, բաղադրյալ թվեր:Օրինակ պարզը այն է որը բաժանվում էն 2 թվի

Իսկ այն որը, բաժանվում է 2-ից շատ թվերի նա բաղադրյալ

3.Գրի՛ր 2,3,4,9, բաժանելության հայտանիշները:Օրինակ

2-ղույգ թվերը

3-թվանանշանները գումարումենք իրար և եթե  պատասխանը  բաժանվում է 3 ապա նա բաժանվում է

4-վերջին 2 թվանըշանը պետք է լինեն 2հատ 0 կամ բաժանվի 4

9-թվանանշանները գումարումենք իրար և եթե  պատասխանը  բԿանոնավոր-է 9 ապա նա բաժանվում է
4.Որո՞նք են կոչվում են  կանոնավոր, անկանոն կոտորակներ:Օրինակ

Կանոնավոր-հայտարարը մեծ է համարիչից 4/9

Անկանոն-հայտարարը փոքր է համարիչից 9/6
5.Ինչպե՞ս են գտնում երկու թվերի ընդանուր ամենամեծ բաժանարարը և ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
Օրինակ ` (30,45)=15

30-1,2,3,5,6,10,15,30

45-1,3,5,9,15,45

[48,36]=

48-1,2,3,4,6,8,12,16,24,48

36-1,2,3,4,6,9,12,18,36
6.Խաչիկը, Վաչիկն ու Հրաչիկն ունեն մեկական խաղալիք, ընդ որում խաղալիքներից մեկը կարմիր է, մեկը կապույտ իսկ մյուսը սպիտակ:
— Վաչիկի խաղալիքը կապույտ չէ,- ասում է Խաչիկը:
— Հրաչիկի խաղալիքը սպիտակ է, — ասում է Վաչիկը:
Պարզել, թե ի՞նչ գույնի է յուրաքանչյուրի խաղալիքը, եթե հայտնի է, որ Խաչիկն ու Վաչիկը սխալ են ասել:

7.Նարնջով լի արկղը կշռում է 31կգ: Նարինջի կեսը վաճառելուց հետո արկղը կրկին կշռեցին և կշեռքը ցույց տվեց 17կգ: Գտնել դատարկ արկղի քաշը:

Рубрика: 2016, Մայրենի

406.Հարցերին պատասխանելով` դպրոցական հինգերորդ տարվա մասին գրավոր պատմի´ր:

ա) Ի՞նչ նորություն կա ձեր դասարանում (աշակերտների թիվը նո՞յնն է, նույն տեղո՞ւմ եք դաս անում և այլն):

Մեր դասարանում եկել են նոր երեխաներ, Աննան, (բայց Աննան մեր դպրոցում էր սովորում 5-2 դասարանում, բայց հետո եկավ մեր դասարան 5-1դասարան), Մարիամը, Էդգարը, մի բանել ավելացնեմ,  Էրիկ Մարյանյանը, նա իմ ամենա-ամենալավ ընկերներ, բայց ցավոք դուրս եկավ դպրոցից, շատ ափսոս, որովհետև նա իսկական ընկեր էր, լավ ընկեր նա իմ ընկերն էր ես նրան շատ եմ սիրում և հիմա էլ հուսով եմ, որ բոլորս իմ բոլոր դասարանցիները կարոտում են նրան ասեմ ավելին ես գիտեմ, որ նա հիմա շատ լավ է սովորում և ես իրոք դրա համար շատ ուրախ եմ, որովհետև նա իմ մտերիմ ընկերրներ, իմ միակ ընկերը, բայց հիմա, երբ նա դուրս է եկել դպրոցից Լիլին է իմ ընկերուհին: Բայց  ինչ կապ ունի, թե  Էրիկը դուրս է եկել դպրոցից միևնույնն է բոլորն էլ իմ դասարանցիները  իմ  ընկերներնեն: (Մեր դասարանում 25 հոգի ենք):

բ) Ի՞նչ նոր առարկաներ եք անցնում: Դրանք ինչո՞վ են հետաքրքիր (ուրիշ ի՞նչ տպավորություն ունես):

Մենք, ոչմի նոր առարկա չենք անցնում, բայց կարող եմ ասել, թե ինչ առարկաներ ենք անցնում, Մայրենի, Մաթեմատիկա, Անգլերեն, Ռուսերեն, Հայրենագիտություն, Բնագիտություն, Ընտրություն, Տեխնոլոգիա:

գ) Ուսուցիչներիդ մասի´ն պատմիր:

Ես իմ ուսուցիչներին շա~~տ-շա~~տ եմ սիրում մանավանդ Մայրենիի լեզվի ուսուցչուհուն տիկին Հարությունյանին, նա աշխարհի ամենե-ամենալավ, բարի ու խելացի ուսուցիչներից մեկն է ես նրան շատ եմ սիրում նա այնքան խելացի բարի և սիրալիր է, որ այնքան լավ է բացատրում, որ հիմա ես Մայրենի լեզվից շատ լավ եմ նրա օգնությամբ ես ամենինչ գիտեմ: Իմ ամենալավ ուսուցչուհի տիկին Հարությունյան ջան:

դ) Պատմիր` դպրոցումդ փոփոխություն կա՞ (շենքը, բակը, կարգ ու կանոնը և այլն):

Այո կա փոփոխություն, մեր դպրոցում շատ լավ է, շենքը չի փոխվել, բայց բակը փոխվել է, մեր դպրոցի բակը ավելի է գեղեցկացել, դպրոցի բակում կա, ծիրանի ծառ, բալի ծառ, խնձորի ծառ, գեղեցիկ ծաղիկներ, սալորի ծառ, դեղձի ծառ: Մեր ուսուցիչները ամենօր հեծանիվ են քշում, իսկ դասամիջոցին բոլորս ենք քշում, համ դասղեկները համ էլ ուսուցիչները: Ես իմ դպրոցը շատ եմ սիրում, կան մարդիկ, որ ասում են, թե մեր դպրոցը վատ դպրոց է, բայց ես միշտ պաշտպանում եմ մեր դպրոցը ու կպաշտպանեմ:

ե) Ի՞նչ վերաբերմունք ունես այդ ամենի նկատմամբ:

Շատ լավ, որովհետև ես իմ դպրոցը շատ եմ սիրում և ամենինչը  ինձ դուր է գալիս, ոչմի վատ բան դպրոցում չկա: Ես իմ դպրոցը շատ եմ սիրում: (Գիտեմ, որ շատ եմ կրկնում այս նախադասությունը <<Ես իմ դպրոցը շատ եմ սիրում>>, բայց իսկապես <<Ես իմ դպրոցը շատ եմ սիրում>>:

407.Հարցերին պատասխանի´ր (կարող ես նաև հումորով գրել):

Ստացված պատմությունը վերնագրի´ր:

Ձեր բնակարանում քանի՞ սենյակ կա: Բնակարանն ինչպե՞ս է կահավորված: Այնտեղ ովքե՞ր են ապրում: Ինչպե՞ս են ապրում: Ի՞նչ վերաբերմունք ունես բնակարանի նկատմամբ:

Մեր բնակարանում կա երեք սենյան, երկու հատ ննջասենյան և հյուրասենյան: Իմ բնակարանում ապրում են, մորական տատիկս ու պապիկս, հայրիկս, մայրիկ և երեք քույրիկներս: Մենք շատ լավ ենք ապրում ոչմի բանի խնդիր չունենք: Ասեմ, որ ես իմ բնակարանի նկատմամբ շատ լավ վերաբերմունք ունեմ երբ փոքր քոյրիկներս գունավոր մատիտներով նկարում են պատերին ես չեմ թողնում, որ իրենք նկարեն գալիս եմ ու բարկանում: Ես իմ բնակարանը շատ եմ սիրում:

Рубрика: 2016, Հայենագիտություն և Բնագիտություն

Երվանդաշատ

imagesCAW4DZ2O untitled

Երվանդաշատ մայրաքաղաքը գտնվել է Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, Արաքս գետի ձախ ափին: Եղել է Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը: Հիմնադրել է Երվանդ Դ թագավորը` մ.թ.ա. III դ. վերջին: Ժամանակագրական առումով Երվանդաշատը Հայաստանի երրորդ մայրաքաղաքն է: Երվանդաշատի հազիվ նշմարվող փլատակներն այսօր գտնվում են Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ: Պահպանվել են պարիսպների և տարբեր շինությունների հետքեր, միջնադարյան 2 եկեղեցիների փլատակներ, խաչքարեր և վիմագիր արձանագրություններ:

Ըստ Մովսես Խորենացու, մայրաքաղաքը Արմավիրից Երվանդաշատ տեղափոխելը պայմանավորված էր Երասխ գետի հունը փոխելու իրողությամբ և ռազմավարական նշանակությամբ: Նոր մայրաքաղաքը հնի համեմատությամբ առավել ջրառատ էր և ուներ ամուր դիրք:

Միջնաբերդը կառուցվել է միակտուր, ապառաժ բլրի վրա: Այն ուներ հսկա որձաքարերով շարված և երկաթե գամերով իրար միացված հաստապատ պարիսպ ու պաշտպանական այլ կառույցներ, ջրամատակարարման հատուկ համակարգ և բազմաթիվ կացարաններ: Պարիսպների պատերի մեջ տեղադրվել են պղնձե դռներ և երկաթե սանդուղքներ, որոնց մեջ թաքնված որոգայթներ են տեղադրվել:

Ախուրյան և Արաքս գետերի միախառնման վայրից աջ, Երվանդ Դ թագավորը մ.թ.ա. III դ. վերջին հիմնադրել է նաև Երվանդակերտ արքունական դաստակերտը, որն իր անառիկությամբ և շքեղ հորինվածքով եզակի կառույց էր:Մինչև IV դ. կեսերը Երվանդաշատը հին Հայաստանի խոշորագույն քաղաքներից էր: Ուներ 50 հազար բնակիչ, զարգացած առևտուր և մշակույթ:

Ըստ Փավստոս Բուզանդի, Երվանդաշատի համար ճակատագրական դարձան IV դ. պարսկական արշավանքները: Պարսից Շապուհ արքայի զորքերը 360-ական թվականներին կործանեցին Երվանդաշատը: Բնակչության մեծ մասը գերեվարվեց, և երբեմնի ծաղկուն մայրաքաղաքը վերածվեց ավատական բերդաքաղաքի:

Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։

Рубрика: 2016, Մայրենի, Uncategorized

Դանիել Վարուժան

Դանիել Վարուժան

1884 — 1915

Daniel-Varujan1Արևմտահայ բանաստեղծությունը 20-րդ դարում ունեցավ երեք անմահ անուն. Միսաք Մեծարենց, Սիամանթո և Դանիել Վարուժան։ Եթե Մեծարենցը անմահացավ գյուղի, բնության ու սիրո զգացմունքների իր նուրբ տաղերով, Սիամանթոն՝ հերոսական կռվի հրավերներով ու հայկական կոտորածների ցավագին նվագներով, ապա Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի տարերքը։
Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։
Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։
Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։
Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ Տարիներ անց, «Հորս բանտին մեջ» ոտանավորում, Վարուժանը հիշում է՝

Դեռ փոքր էի, եկա քեզի մենավոր,
Մութ զընդանիդ մեջ այցի,
Մայրս հիվանդ էր, կը շրջեի ես ազատ
Մեջտեղը բանտի եւ մահճի։

250px-VaruzhanԲանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին, տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։
Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։ «Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով, Խավյար Խանը, հայ պանդուխտներու հառաչանքներուն և վերքերու տրոփյունին ունկնդիր», — գրել է բանաստեղծը։
1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյի և ֆրանսիացի մեծ մտածող Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։
Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։
1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։
Վարուժանի գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների (բելգիացիների) բարձր կուլտուրան. նա խորազնին ուսումնասիրում է 17—18-րդ դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։
Ստանալով բարձրագույն կրթություն, բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911-ին տեղափոխվում Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։
Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»։ Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։
1915 թվականն էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։
Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Արտերը ներկվում էին արյունով։ Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։